Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է 

Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոն է այցելել ավելի քան 10 հազար մարդ

Հայաստան

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Կարապի լճի հարակից տարածքում անցկացրել է Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: Միջոցառման ընթացքում եռալեզու ներկայացվել են հայկական գարեջրագործության շուրջ երեքհազարամյա պատմությունն ու ավանդույթները: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, անդրադառնալով փառատոնի արդյունքներին, ընդգծել է, որ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կյանքի կոչվող նախագիծը, վիճակագրության համաձայն, Երևան այցելողների, ինչպես նաև  մայրաքաղաքի բնակիչների ամենասպասված փառատոնն է, որն այս տարի գրանցեց ավելի քան 10000 այցելու:

Մարիա Բարաղամյանի ուղեկցությամբ փառատոնի ընթացքին ծանոթացել և տաղավարներով շրջել են  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալները:

Նշենք, որ այս տարի փառատոնին մասնակցել են հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող առաջատար 10 ընկերություն՝ «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցել է «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց և «Երևան» արտադրատեսակներով, «Գյումրի» գործարանը՝ համանուն գարեջրով, «Կոտայք» գարեջրի գործարանը՝ «Կոտայք», «Կոտայք գոլդ» և «Էրեբունի» արտադրատեսակներով։ Գարեջրի ակադեմիան փառատոնին ներկայացել է «Կլասիկ», «Բաց ցորեն» և «Մուգ» գարեջրերով, «Դիլիջան» գարեջրի գործարանն էլ՝ «Դիլիջան» և «Դիլիջան 1» արտադրանքով։ Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցել է «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը՝ ներկայացնելով հայկական չզտված (բաց դասական) գարեջուրը։ «Ալավերդի» գարեջրի գործարանն էլ իր հերթին փառատոնի այցելուներին առաջարկել է Ալավերդու չանի գարեջուրը։

Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցել են նաև գարեջրատները՝ գարեջրի և խորտիկների իրենց լայն տեսականիով: Այս տարի «Վայլդ Վեսթ» փաբը ներկայացրել է գարեջրի իր համանուն արտադրանքը, «Կարլոֆֆ» ռեստորանը՝ տեղական արտադրության չեխական «Կարլոֆֆ» գարեջուրը։ «Բիերմանիա» գարեջրատուն-սրճարանն էլ ներկայացել է կրկին հայկական արտադրության՝ Սևանի գարեջրի գործարանի «Կելլեր» գարեջրով։ Ընկերությունների պատասխանատուներն ուրախությամբ նշել են, որ այս տարի փառատոնն աչքի է ընկել այցելուների իր աննախադեպ  քանակով՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ներկայացնելու իրենց արտադրանքը հանրության լայն շրջանակին և, մասնավորապես մեծաթիվ զբոսաշրջիկների, որոնք էլ բարձր են գնահատել հայկական գարեջրի համը:

Այցելուների համար փառատոնի 5 ժամանոց ծրագրի ընթացքում կազմակերպվել են 50-ից ավելի մրցույթներ, որոնց մասնակցում էին ինչպես համաքաղաքացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները («Գարեջրային արագություն», «Որքան կարող ես», «Գարեջրային նրբություն», «Հաղթահարիր 30 վայրկյանում», «Արագ և քիչ», «Գարեջրային զույգ», «Համադրիր ճիշտ», «Գուշակիր գարեջրի համը», «Գարեջրային փրփուրներ», «Խմիր գարեջուրը գդալով», «Չխորտակես բաժակդ», «Գարեջրային պինգ-պոնգ», «Դիպուկ գարեջրասերը», «1 լիտր գարեջուր», «Լցրու բաժակդ», «Խմիր ու կեր պանրիկը», «Ասա հակառակը», «4 ձողի ուժը», «Գարեջրի ուժը», «Գարեջրի ծով», «Թիմային գարեջուր» և «Գարեջուր առանց ձեռքերի»): Հաղթողներն արժանացել են Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնի մրցույթի մասնակցության հավաստագրերի և մասնակից ընկերությունների կողմից խորհրդանշական նվերների:

Հինգժամյա ծրագրով փառատոնի ընթացքն ուղեկցվել է հայկական էստրադայի սիրված երգիչներ Աննա Խաչատրյանի, Անահիտ Շահբազյանի, Նարե Գրիգորյանի, Ռիփիի ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն էր Արամ MP3-ին, ում ռիթմիկ կատարումները փառատոնի հարթակը վերածեցին պարահրապարակի։ Երեկոն ամփոփվեց Վրաստանից ժամանած մեր հայրենակից Դի-Ջեյ Սոկոյի ուրախ ռիթմերով:

Գարեջրային տոնի անմիջական մասնակից դարձած համաքաղաքացիներն ու զբոսաշրջիկները հիացմունքով նշել են, որ կայացած և փառատոների  շարքում իր ուրույն տեղը զբաղեցրած այս նախագիծը դեռևս մեծ ասելիք ունի: Այցելուներից ոմանք էլ խոստովանել են, որ այս օրերին Երևանում են հենց փառատոնին ներկա գտնվելու համար:

Միջոցառման ավարտին Երևանի գարեջրի 5-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանի կողմից: Մինչ ուշ երեկո շարունակված փառատոնի փակումն ազդարարվել է խորհրդանշական հետ հաշվարկով և հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում
Ամենադիտված