Շուկայում նման գին գոյություն չունի. էս պանիկա գցելու իմաստը ո՞րն է
ԲլոգոսֆերաՀարություն Մնացականյանը գրում է․
Հերթական մուտիտն են տարածում ,արդեն նյարդայնանում եմ։
Վարունգ 700֊800 գոյություն չունի այսպիսի գին , խանութներում այդ գնով միայն նազրվան սորտն է վաճառվում , մնացած սորտերը 120֊250 են։Շուկայում էլ 100֊200 դրամ է։
Ձմերուկը խանութներում 130֊150 է ,շուկայում 110 դրամ։
Լոլիկը շուկայում 150֊200 է խանութում 250, ջերմոցային սորտեր կան մինչև 500։
Տավարի միսը անցյալ տարի էլ էր թանկ , այս տարի ԱԱՀ֊ի հետ կապված սուպերմարկետում թանկ է, փոքր մսի խանութներում ու շուկայում 2600֊2900, լրիվ փափուկը 3000։
Խոզի միսը անցյալ տարի փափուկը 3200 էր, չալաղաջը հասնում էր 4000֊ի։
Ձուկը՝ անցյալ տարի իշխանը 2000 էր ,այս տարի 1990, թառափը 2700֊ից բարձրացել է 4400, բայց կիջնի։ Կարագն անցյալ տարի 5200 էր ամենաթանկ Անքոր ֆիրման , այս տարի իջել 4600 ու էլի է իջնելու մի քանի ամսից։
Պանիր՝ հիմա 1500 դրամ էլ կա կախված է որակից։
Հ.Գ ժողովուրդ էս կառավարությունն էնքան կիքսեր է անում , փորձեք դրանցից կախվել էլի ախպոր պես, դրել եք էսքան չարչարվել եք էսքան հերյուրանքներ եք գրել իբր ինչ , էս պանիկա գցելու իմաստը ո՞րն է։