Փղերը բժիշկներին կարող են օգնել բուժելու քաղցկեղը
ԲլոգոսֆերաՉիկագոյի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ փղերն ունեն գեն, որը նրանց գործնականորեն անընկալունակ է դարձնում քաղցկեղի հանդեպ:
LIF6 կոչվող հազվադեպ գենը ոչնչացած է համարվում և չի գործում մոլորակի գրեթե բոլոր կաթնասունների մոտ՝ ներառյալ մարդկանց: Այնուամենայնիվ, LIF6 գենը դեռևս առկա է փղերի մոտ և պայքարում է քաղցկեղային մուտացիաների դեմ:
LIF6 կենսունակ գենը թիրախավորում է մուտացիայի սահմանին գտնվող և քաղցկեղային դառնալ պատրաստվող գենը: Գենը ոչնչացնում է այդ բջիջները՝ փրկելով կենդանուն մահացու վտանգավոր հիվանդությունից: Մասնագետները հույս ունեն, որ LIF6 գենի կրկնօրինակը հետագայում քաղցկեղի բուժմանը միտված հեղափոխական մեթոդների կհանգեցնի: