Բռնի կերպով, հարկադրաբար մոլախաղեր խաղալու ավանդույթը ՔԿՀ-ներում կասեցված է․ Արտակ Զեյնալյան
ԻրավունքԱյսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը։ Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր պաշտոնավարաման 100 օրվա ընթացքում ՔԿՀ-ներում մոլախաղեր խաղալու ավանդույթն է կասեցվում։
«Բռնի կերպով, հարկադրաբար մոլախաղեր խաղալու ավանդույթը ՔԿՀ-ներում կասեցված է: Իհարկե, մենք չենք կարող դրանք ամբողջությամբ բացառել, քանի որ մարդիկ կարող են ցանկացած բանի վրա խաղալ, այդ թվում՝ նաև թիկունքի հետևում քար պահելու վրա: Բայց զառեր, խաղաթղթեր, նման առարկաները պարտադիր վերցվում են», - ասաց ՀՀ արդարադատության նախարարը՝ հավելելով. «Մենք մշակում ենք միջոցառումների պլան, որպեսզի դատապարտյալներն ունենան զբաղմունք, աշխատանք ու ստիպված չլինեն առօրյան լցնել խաղերով»։