Չեմ համատեղի նախարարի պաշտոնը՝ թեկնածուի կարգավիճակի հետ․ Արտակ Զեյնալյան
ՔաղաքականԵս հայտարարում եմ, որ համաձայնել եմ գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ ստեղծվելիք դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը՝ թեկնածուի կարգավիճակի հետ»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Նա ընտրություններում իր շանսերի վերաբերյալ ձեռնպահ մնաց մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ դա կախված է նրանից՝ ինչպես կքվեարկի հասարակությունը։ Իսկ նոր դաշինքի անվանման հետ կապված՝ նկատեց, որ դեռ քննարկման փուլում է:
Անդրադառնալով դիտարկմանը, թե «Ելք» դաշինքն այսպիսով դադարում է գոյություն ունենալ՝ նախարարն ասաց․
««Ելք»-ը կա ու շարունակելու է գործել Ազգային ժողովում։ «Ելք»-ը շարունակում է լինել ներկայիս կառավարության հիմնական հենարանը»