ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Տոնոյանի ուշագրավ այցը Մոսկվա. ռազմական վարկի քաղաքական գինը

Վերլուծական
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Ընդ որում. Տոնոյանի մոսկովյան վերջին այցից շատ ժամանակ չի անցել։ ՀՀ պաշտպանության նախարարը Ռուսաստան էր մեկնել օգոստոսի 11-ին։ «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում Տոնոյանն այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ»,- գրել է նա:
 
Տոնոյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի նախօրեին և դրան հաջորդած օրերին երկու ուշագրավ հրապարակում է հայտնվել ռուսական մամուլում: Այսպես՝ օգոստոսի սկզբին ռուսական հեղինակավոր «Kommersant» պարբերականը հրապարակեց հոդված, որում, մասնավորապես, ասվում էր, թե ռուսական կողմը զայրացած է այն հանգամանքով, որ անակնկալ կերպով քրեական պատասխանատվության է կանչվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Կրեմլում դա համարել են լուրջ հարված ՀԱՊԿ հեղինակությանը եւ չեն բացառել, որ կառույցը կարող է այլ երկրի ներկայացուցիչ ղեկավարել։ Հարվածի տակ է հայտնվել նաեւ Հայաստանին ավելի քան 100 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման հարցը։ ՌԴ պաշտպանության փոխնախարարի մակարդակով այդ տեղեկատվությունը հերքվեց, սակայն ինչպես ասում են՝ «չկա ծուխ առանց կրակի»: Ընդամենը օրեր անց, Տոնոյանի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված էր հրապարակել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության մասին: Հոդվածում մասնավորապես ասվում էր, որ Հայաստանը երկար տարիներ ՌԴ-ից ոչ միայն արտոնյալ պայմաններով զենք է ստացել, այլև քաղաքական աջակցություն և տնտեսական պրեֆերենցիաներ: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքներին և նշվում, որ դա վկայում է այն մասին, որ Երևանի դիքորոոշումը Մոսկվայի հարցում փոխվել է: «Իսկ միգուցե պետք է ավելի պա՞րզ վարվել` չվաճառել վարկով ժամանակակից զենք, քանի որ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, վարկը չի էլ վերադարձվում տնտեսական պատճառով, միգուցե արժե «կենդանի» փողո՞վ վաճառել այն: Այսպես ազնիվ կլինի, և նեղանալու պատճառ չի լինի»,-գրում է հոդվածագիրը:
 
Այս երկու հոդվածներից հետո զգալիորեն ակտիվացել են ՊՆ ղեկավարի այցերը ՌԴ: Գուցե պատճառը հենց կրակից առաջացած «ծուխը» հանգցնելու անհրաժեշտությունն է, քանի որ պաշտոնական Երևանը պարբերաբար կատարում է քայլեր, որոնք դաշնակիցների, և հատկապես ռազմական ոլորտի դաշնակիցների մոտ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Չի բացառվում նաև, որ 100 միլիոն դոլարի սպառազինության տրամադրման հարցն արդեն իսկ լուծվել է, և Տոնոյանը ռուս գործընկերների հետ քննարկելու է արդեն երրորդ տրանշը: Սակայն արդյո՞ք դրա տրամադրումը Հայաստանին՝ հարթ կընթանա՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում մեր երկրի դիրքերի թուլացումը, երբ ռազմաքաղաքական հարցերում ՌԴ-ն Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսելու հնարավորություն է ստացել՝ պատճառաբանելով Երևանի քայլերի հետևանքով ՀԱՊԿ կրած իմիջային վնասը:
 
Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, նույնիսկ՝ ճգնաժամային իրավիճակ, ու Մոսկվայում Դավիթ Տոնոյանին սպասվում են բավականին բարդ հանդիպումներ ու բանակցություններ, որոնք միտված պետք է լինեն երկկողմ հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը և Հայաստանի անվտանգության համար առաջացած նոր մարտահրավերների չեզոքացմանը։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ամեն ինչ պտտվում է ԼՂ խնդրի շուրջ։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված