Շախմատի «Ծաղկաձոր օփեն»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կգերազանցի 3 միլիոն դրամը
ՍպորտՇախմատի Ծաղկաձորի բաց միջազգային մրցաշարն այս տարի կունենա ևս երեք առանձին մրցաշարեր:
«Ծաղկաձոր օփեն»-ի շրջանակում կանցկացվեն 4 առանձին մրցաշարեր: «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 1-ը: Հիմնական բաց մրցաշարից զատ կլինեն նաև մինչև 8,10, 12 տարեկան շախմատիստների առանձին մրցաշարեր:
Բոլոր չորս մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 3 400 000 ՀՀ դրամ է: