Ինքնաթիռը, որի մեջ գտնվում է երգիչ Պոստ Մալոնը թռիչքի ժամանակ անվադողերը պայթել են
Արտակարգ ՊատահարԻնչպես տեղեկացնում է life.ru կայքը Gulfstream Aerospace GLF-4 ինքնաթիռը փորձում է վթարային վայրէջք կատարել Մասաչուսեթսի օդանավակայաններից մեկում, քանի որ ինքնաթիռի երկու անվադողերը պայթել են:
Լրատվամիջոցները հայտնում են, որ անվադողերը պայթել են, երբ ինքնաթիռը թռիչք է կատարել Լոնդոնի Նյու-Ջերսի քաղաքից:
Ինքնաթիռը նախատեսված է անձնական թռիչքների համար և ինքնաթիռի մեջ է գտնվում հայտնի հիպ հոպ երգիչ Օստին Ռիչարդ Պոստը, ով ավելի հայտնի է Պոստ Մալոն անունով:
Ինքնաթիռի մեջ գտնվում են եվս 16 հոգի: Օդանավակայանում հերթապահում են փրկարարները: