Ոստիկանները մեքենա են կանգնեցրել, որից «Բեթմենն» է դուրս եկել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ Կանադայի Օնտարիո նահանգի մայրուղիներից մեկում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ղեկին նստած է եղել Բեթմենի կոստյումով մի տղամարդ:
Ենթադրվում է, որ ոստիկանների մոտ կասկածներ է առաջացրել տղամարդու ավտոմեքենան, որն ամբողջությամբ համապատասխանեցված է եղել նրա կերպարին:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանները կանգնեցնում սպորտային մեքենան և մոտենում նրան: Այնուհետև վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից և ոստիկանների հետ կարճատև զրույցից հետո կրկին նստում մեքենան: