Նոր Հայաստանի հաջողության բանաձևը՝ ըստ վարչապետի
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց նոր Հայաստանի հաջողության նոր բանաձևը։
Ըստ վարչապետի՝ ի տարբերություն Հայաստանի հին հաջողության բանաձևի՝ «իշխանական հովանավոր, ծանոթ ունենալը, ընտրություններում իշխանությանը ծառայության մատուցումը, խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը» արդեն անցյալում է։
Նոր Հայաստանի հաջողության նոր բանաձևը Նիկոլ Փաշինյանի խոսքով արդեն արտահայտվում է Հայաստանում՝ դեռ սաղմանային վիճակում։
«Հաջողության նոր բանաձևը՝ ոչ թե ծանոթն է, այլ կրթությունը և սեփական ինտելեկտն է։ Ոչ թե ուրիշներին դիմելն է, այլ՝ ինքն իրեն թե ինչ ինտելեկտուալ և կրթական մակարդակ ունի։ Ցանկացած մասնագիտության տեր մարդ ով հաջորդ օրը էլ ավելի բարձր ինտերեկտուալ մակարդակ չունի՝ նա հաջողություն չի ունենա»,-ասաց վարչապետը։