10 տոննա սինթետիկ թմրանյութ է բռնագրավվել
Այլ«ՌԻԱ Նովոստի»–ն հայտնում է, որ Մեքսիկայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները երկրի արեւելքում՝ Սինալոա նահանգում իրականացված գործողությունների ընթացքում չորեքշաբթի բռնագրավել են 10 տոննա սինթետիկ թմրանյութ։
Պորտալի տվյալներով՝ հետախուզական տվյալների շնորհիվ ՌԾՈւ ներկայացուցիչներին հայտնի է դարձել, որ Կուլյական քաղաքի շրջանում իրականացվելու է թմրանյութերի բեռնավորում եւ տեղափոխում։
Հայտնաբերված թմրանյութը պահպանվել է պարկերում ու տարաներում։ Գործողության ընթացքում բռնագրավվել է նաեւ 72 կիլոգրամ կոկաին։ Թմրանյութը ոչնչացվել է։ Գործողության ժամանակ ձերբակալվածների մասին չի հաղորդվել։