Ես սիրում եմ փողը. Եվա Ռիվաս
ԼուսանկարներԵրգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Բարի լույս, սիրելիներս, այսօր արթնացա եւ հասկացա, որ ամառը վերջացավ: Այնքան տխուր է, քանի որ տարվա ամենահիանալի եղանակն աննկատ թռնում է!
Ինչպես ասել է մի հայտնի մտածող. «Առաջ ես սիրում էի ամառը, իսկ հետո հասկացա, որ եթե փող կա, ապա ամառ կարող է լինել ողջ տարին… այժմ ես սիրում եմ փողը»: Լավ օր, համովներս», - գրել է երգչուհին իր լուսանկարի ներքո:
