Ուկրաինայի ազգային տոնի կապակցությամբ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին
ArmeniaՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերից: Նա բարեմաղթանքներ է հղել Ուկրաինայի իր պաշտոնակցին, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթել խաղաղություն եւ բարօրություն: