Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ: Ինբչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, մինչ խորհրդակցությունը նախարարը եղել է Մարտունու ավագ դպրոցում, որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով:
Ծանոթանալով կատարվող աշխատանքներին` նախարարը մտահոգություն է հայտնել նախատեսված վերջնաժամկետի, և դրանով պայմանավորված շինարարության որակի վերաբերյալ: Համաձայն ծրագրի` շինարարությունը պետք էավարտվի սեպտեմբեր ամսվա վերջին, սակայն առկա չավարտված ծավալներըվ կայում են, որ նշված ժամկետները չեն պահպանվի: Մեկ ամիս անց նախատեսված է ևս մեկ ստուգայց։