Սպանություն Երևանում. սեփական տանը գտել են 28-ամյա կնոջ դին
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ օգոստոսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը, որը 3 հարկանի է, առաջին հարկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի։ Հանցագործությունը բացահայտելու համար քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դանիելյանն էր և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները իրենց տեսադաշտում ունեն կասկածյալ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա կան բազմաթիվ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացված վերքեր, ինչպես նաև կտրած վերքեր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: