Շակիրան հիվանդության պատճառով կրկին հետաձգել է լոսանջելեսյան համերգը
ԲլոգոսֆերաՇակիրան Instagram-ում հայտնել է, որ հիվանդացել է ու չեղարկել Լոս Անջելեսում կայանալիք համերգը: Կոլումբիացի հանրահայտ երգչուհու ելույթը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 3-ը:
«Լոս Անջելե՛ս, շնորհակալություն նախորդ համերգի համար: Դուք անկրկնելի էիք: Ինձ համար հաճելի էր ձեզ հետ միասին պարել ու երգել: Սակայն համերգից հետո ես արդեն հիվանդ արթնացա: Ինձ տապալեց վիրուսը, ուստի ես համերգը կտեղափոխեմ սեպտեմբերի 3-ը»,-գրել է 41-ամյա Շակիրան:
Նշենք, որ Շակիրան հիմա իրականացնում էր իր՝ El Dorado World Tour հյուրախաղային համերգային շրջագայությունը: Երգչուհին ելույթ է ունենալու ԱՄՆ-ում, Եվրոպայում, իսկ վերջին համերգը կտա նոյեմբերին՝ Կոլումբիայում՝ հայրենի Բոգոտայում: