Սերենա Ուիլյամսը հաղթեց քրոջը
ՍպորտԱմերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության հաջորդ փուլ:
Երրորդ շրջանում Սերենան հաղթել է քրոջը` Վինուս Ուիլյամսին: Մեկ ժամ 13 րոպե տևած պաքարում գրանցվել է 6:1, 6:2 հաշիվը:
Հաջորդ փուլում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի Կայա Կանեպին:
Նշենք, որ սա Ուիլյամս քույրերի 30-րդ հանդիպումն էր միմյանց դեմ, որոնցից 17-ում հաղթել է Սերենան, 13-ում` Վինուսը: