Թերեզա Մեյին սպանել սպառնացող ահաբեկիչը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Всемирная прессаԱհաբեկիչ Նաաիմուր Զաքարիա Ռահմանը, ով սպառնում էր սպանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի նվազագույն ժամկետով: Այս որոշումը ուրբաթ ընդունել է Անգլիայի կենտրոնական Old Bailey քրեական դատարանը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Sky News-ին:
Հուլիսի 18-ին Ռահմանը, ով ծագումով Բանգշադեշից է և Բրիտանիայի հպատակն է, Լոնդոնում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման համար, որոնց վերջնական նպատակը բրիտանական կառավարության ղեկավարի սպանությունն էր, մեղավոր է ճանաչվել: