Վայոց ձորի մարզում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ
Армения
Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի միջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:30-ին, մարվել՝ 08:15-ին:
Այրվել է մոտ 1800 հակ անասնակեր, մոտ 92 քմ ծածկ և ջերմահարվել՝ 10 մեղվի փեթակ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ: