Քայլի Ջենները կարող է ժամանակից շուտ միլիարդատերի կարգավիճակի հասնել
ՏեսանյութերՔայլի Ջենները՝ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, միլիարդատեր կդառնա 2019-ին: Ներկայումս նրա կարողությունը գնահատվում է 900 մլն դոլար:
Սակայն աղջիկն այդպես չի կարծում և պատրաստվում է ավելի հարստանալ 2018 թվականի վերջերին:Հաղորդվում է, որ վերջերս Քայլին պայմանագիր է կնքել Ulta կոսմետիկայի խանութների ցանցի հետ, որն այժմ վաճառելու է նաև Ջենների կոսմետիկան:
Հիշեցնենք, որ նախկինում Kylie Cosmetics ապրանքանիշի կոսմետիկ արտադրանքը կարելի էր ձեռք բերել բացառապես պաշտոնական կայքում: