Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակչում է
ՍպորտԱմերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Չորրորդ տուրում Ուիլյամսը ուժերը չափել է Կայա Կանեպիի հետ և հաղթել 6:0, 4:6, 6:3 հաշվով:
Պայքարը տևել է 1 ժամ 37 րոպե:
US Open-ի կիսեզրափակիչ դուրս գալու համար Սերենա Ուիլյամսն ուժերը կչափի Կարոլինա Պլիշկովայի հետ: