Մեսսին` ռեկորդակիր (տեսանյութ)
Տեսանյութեր«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Ուեսկի»-ի դեմ հանդիպմանը դարձել է դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ (8:2):
Արգենտինացին դարձավ 21-րդ դարի առաջին խաղացողը, ով Իսպանիայի առաջնությունում հատել է 150 գոլային փոխանցման սահմանգիծը:
31-ամյա Մեսսին շարունակում է գլխավորել եվրոպական առաջատար 5 առաջնությունների լավագույն ասիստենտիների ցանկը (գործող ֆուտբոլիստների շրջանում):
Մեսսին (151 հոլային փոխանցում) շրջանցում է Սեսկ ֆաբրեգասին («Չելսի», 143), Մեսութ Օզիլին («Արսենալ», 128), Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս», 122) և Դանի Ալվեշին (ՊՍԺ, 110):