Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգ Ինչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքը Կուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ է «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններում «Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետ Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասին Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված 

Ատոմակայանի աշխատակիցները բաց նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին

Հասարակություն

ՀԱԷԿ-ի  հերթափոխային  անձնակազմի  աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Նամակում ասված է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ, 

Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնալորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարեւորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2013 թվականին` այդ բարձրացումները պարբերական դարձնելու խոստումով: Ուղիղ 5 տարի առաջ մեր աշխատավարձի բարձրացման ձեռքբերումը` մենք համարում ենք, որ հին Հայաստանի համար, դա իրոք ձեռքբերում էր, արդյունք էր մեր մի քանի տարի տեւած  հետեւողական եւ համառ պայքարի: Քանի որ մենք` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներս, մասնագիտական գործունեության հատուկ տեսակ ենք իրականացնում եւ գործադուլ անելու իրավունք չունենք,  2011 թվականին  որոշեցինք միասնաբար ազատման դիմումներ գրել, որպես պատճառ նշելով ցածր աշխատավարձը:

Մեր քայլն այն ժամանակ հանրային հնչեղություն ստացավ, որից որոշ ժամանակ անց ՀԱԷԿ-ում ստուգումներ սկսվեցին, եղան ձերբակալություններ: Մեր բողոքի արդյունքում աշխատավարձը նախ 2011 թվականին բարձրացվեց 10-15 տոկոսով, ապա 2013-ին` 20-25 տոկոս: Ավելին, նախկին կառավարությունը յուրաքանչյուր նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել էր աշխատավարձի ամենամյա եւ պարբերական բարձրացում, ինչը սակայն չպահպանվեց:  Այժմ մեր միջին աշխատավարձը կազմում է 250-300 հազար դրամ, որը վերջին տարիների համատարած գնաճի պայմաններում չի բավարարում մեր ընտանիքների  նվազագույն սոցիալական պահանջների բավարարմանը:

2018 թվականի սկզբին մենք կրկին բարձրացրեցինք աշխատավարձերի բարձրացման հարցը, իսկ մարտ ամսին գրավոր դիմեցինք ՀԱԷԿ-ի տնօրենին: Ի պատասխան մեր բարձրացրած հարցի` մարտի 23-ին ՀԱԷԿ-ում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ գլխավոր տնօրենը հայտարարեց, որ աշխատավարձի բարձրացման ֆոնդը (ԱՖՎ) որոշվում է տարիֆային հանձնաժողովի կողմից: Մեզ ասվեց, որ կայանի ղեկավարությունը մի քանի անգամ փորձել է բարձրացնել ԱՖՎ-ն, բայց անարդյունք:

Մեզ նաեւ ասվեց, որ մինչեւ 2020 թվականն աշխատավարձի բարձրացում հնարավոր չէ ապահովել, քանի որ մենք գտնվում ենք կայանի աշխատանքի երկարացման փուլում: Այդ ժամանակ մենք որոշել էինք նախորդ անգամվա պես ազատման դիմումներ ներկայացնել, սակայն զերծ մնացինք այդ քայլին գնալուց` հաշվի առնելով, որ երկրում հեղափոխական գործընթացներ էին սկսվել եւ մեր գործողությունը կարող էր ակամայից քաղաքական որակում ստանալ:

Պարոն վարչապետ, 25.05.2018 թվականին ՀԱԷԿ-ում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության ժամանակ կայանի գլխավոր տնօրենն իր ելույթում նշեց, որ կայանի անվտանգ ու անխափան աշխատանքն ապահովող շատ աշխատակիցներ ցանկանում են տեղափոխվել հարեւան երկրների նմանատիպ կայաններ` արժանապատիվ վարձատրություն ստանալու նպատակով: Որակյալ կադրերի հոսք նախկինում ունեցել ենք, կունենանք նաեւ հետագայում, եթե աշխատավարձի բարձրացման հարցը լուծում չստանա:

Հեղափոխությունից հետո մենք նամակով դիմեցիենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա.  Գրիգորյանին , սակայն ստացանք հիասթափեցնող եւ ոչինչ չասող, այսպես ասած «ցրողական» պատասխան:

Կայանի անվտանգության համար անհրաժեշտ է, որպեսզի անձնակազմն ունենա կայուն հոգեբանական վիճակ եւ բարձր մասնագիտական  որակավորում: Այսինքն` այդ գործով զբաղվող մասնագետները  սոցիալական հարցերով չպետք է ճնշվեն: Ցավոք մենք այսօր  աշխատանքի ժամանակ ստիպված ենք մտածել  այլ տեղից գումար վաստակելու , կամ հանգստյան օրերին մեկ այլ տեղ աշխատելու մասին: Մենք ստիպված ենք  հերթափոխից հետո երկրորդ աշխատանք կատարել` դրանից բխող ռիսկերով:

Կամ էլ օգտագործելով մեր  բարձր որակավորումը, փորձում ենք  աշխատանքի անցնել  օտարերկրյա կայաններում: Մեզ համար արժանահավատ չեն ֆինանսների բացակայության պատճառաբանությունները եւ պնդում ենք, որ ցանկության դեպքում այդ միջոցները կգտնվեն, ինչպես որ գտնվեցին մի քանի տարի առաջ:

Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը, հակառակ դեպքում մենք կհայտնվենք անելանելի վիճակում»:

Լուծման ակնկալիքով` ՀԱԷԿ-ի հերթափոխային  անձնակազմի  աշխատակիցներ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվելՀալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգԵրկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ևս 34 ընտանիք բնակարան կունենա Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուկրաինայում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվԻնչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքըԵրբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով չեն խոսել. քաղաքագետԿուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ էՎրաերթ` Ագաթանգեղոսի փողոցում ՇՎՏՄ-ն տնտեսավարողներին խնդրում է զերծ մնալ խախտումներից Տերունական Խաչափայտի մասունքը դուրս է բերվել Մայր Աթոռից Նոր Վարագավանք տանելու համար Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են Իսպանիայի առաջնությունը նվաճելու համար տրված բոնուսներից«Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքըՄիջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Մարսելը» պայմանագիր է կնքել բրազիլացի Լուիս Էնրիկեի հետ Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններումՊահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին«Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետՀավայան Օահու կղզին (լուսանկարներ)Դեռահասը փրկել է ջրհորի մեջ ընկած երեխային (տեսանյութ) Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել Ուղիղ. «Շիրակ» - «Արարատ». հետաձգված հանդիպում (տեսանյութ) «Եվրամիությունը ձեզ համար բանկոմատ չէ»․ Բորելը՝ Ուկրաինայի ղեկավարությանը Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասինԹուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը՝ Կարո Փայլանի համակուսակցականըԾովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալվածՇքեղ մայրամուտը Մոկ լճի վրա (լուսանկարներ)Ինչ է սեռական կյանքը տղամարդկանց և կանանց համար. ներդաշնակության 7 կանոնԿլոպը, Նագելսմանն ու Ֆլիքը հավակնում են ՈՒԵՖԱ-ի լավագույն մարզչի մրցանակինՀայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառովAl Jazeera-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցությունԱմուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելուՋրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, պարզաբանում է «Վեոլիա Ջուրը» ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկաԵղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Ստեփանակերտի օրն է«Գնում ենք մեր տների մոտ, մի անկյունում կուչ գալիս ու մղկտում». այրված տների բնակիչներին մարզպետարանն անտեսում էՎարչապետը պետք է և պարտավոր է արժանապատիվ պատասխան տա թշնամի երկրների ղեկավարներին. Իշխան Սաղաթելյան Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց․ ՊՆԲարձրանում ենք միասին. ԱրարատԲանկը մեկնարկեց վերաբրենդավորման գործընթացը 27-ամյա վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի. մեքենան վերածվել է մոխրակույտիՁերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի երեք օպերլիազորներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. նա կհանդիպի Հռոմի Պապին «Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ». Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս ՂազարյանինՀիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին․ Էլինար ՎարդանյանԹող Մարությանն ապացուցի՝ շենքը վթարային է ու քանդման ենթակա․ Աղբյուր Սերոբի բնակիչ Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով
Ամենադիտված