00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանն այժմ նոր քաղաքապետ ունի (գրաֆիկ)Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՄի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդում

Հայտնաբերվել է Արման Մկրտումյանի տան վրա հարձակված 3-րդ կասկածյալը. նրան գտել են Վրաստանում

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման գործով հետախուզվող, 49-ամյա Գագիկ Դանոյանը հայտնաբերվել է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա տեղեկացրեց՝ հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանում. «Այժմ իրավասու մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը՝ նրա՝ Հայաստան արտահանձնումը կազմակերպելու համար»,-նշեց Տռուզյանը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել Դանոյանին մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի։ 

Նշենք, որ տուժող Արման Մկրտումյանն առանձնատան վրա զինված ավազակային հարձակման ժամանակ դիմադրություն ցուցաբերելիս վնասվածք էր ստացել: Նա ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխանցել էր, որ Արման Մկրտումյանի վիճակը ծանր չէ և նա չի հոսպիտալացվել. «Նրա վիճակը ծանր չէ, և նա հրաժարվել է  հոսպիտալացվելուց: Ունի հրազենային վնասվածք, ներքին օրգանները վնասված չեն: Արվել է առաջին վիրաբուժական մշակում և հիվանդը տուն է ուղարկվել»:

Նշենք նաև՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաև սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։ 
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Խոսքը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի մասին է, որը ձերբակալվել էր։

Սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր նաև երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել էին զենքերը։

Հարուցվել էր քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Նշենք, որ բացի Գագիկ Դանոյանից այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի: Վերջիններս կալանավորված են:

Սոնա Հարությունյան

դիտվել է 3913 անգամ
Լրահոս
24 Սեպ
Երևանն այժմ նոր քաղաքապետ ունի (գրաֆիկ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի իշխանափոխությունը անվանել է «ֆանտաստիկ օրինակ»Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրը առաջին անգամ բեմահարթակին (լուսանկարներ)Չուրանաք տրված քվեները․ Արթուր ԵղիազարյանՀզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ, հզո՜ր քաղաքացի․ Նիկոլ ՓաշինյանՍովն ու անորոշությունը ընդամենը 5 ամիս անց գրոհելու են Կառավարության դարպասների վրա․ ԲՀԿ պատգամավորԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 18 %-ը. «Իմ քայլը» ստացել է 82,34 % Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում է․ այնտեղ արդեն տոնում են հաղթանակը«2004֊ից տեղամասերում կռիվ ենք տվել, որ մոտեցնենք էս օրը»․ Արարատ ՄիրզոյանԵրևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Ոստիկանները բացահայտել են առանձնատնից գողություն կատարողին և կազմակերպչին ՄԻՊ-ը ժամը 22:00-ի դրությամբ ստացել է 46 ահազանգ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում… Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Պատրաստվեք ԱԺ ընտրությունների. Ալեն Սիմոնյան ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելԸնտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին Քվեարկության ամբողջ ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Ավագանու ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներըՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ«Գելափ»-ական արդյունքները փուչիկի պես պայթում են20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՍարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ «Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում» Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում. Կարպիս Փաշոյան«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չկա Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ Կրկնաքվեարկության դեպք է արձանագրվելՊայթյուն Փարիզում. տուժել է 6 զինվորականԸնտրացուցակում մահացած անձի առկայությունը հաստատվել է. Բիչախչյան «Ակնոցներդ կջարդե՛մ». ԲՀԿ-ի վստահված անձը սպառնացել է դիտորդինՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանյան ընտրություններինՀանձնաժողովի ՀՅԴ-ական անդամը մի տղամարդուց գումար է ստացելՎրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ L.O.L. Surprise-ի մոդել (տեսանյութ, լուսանկարներ)
Ամենադիտված