Ֆեդերերի սենսացիոն պարտությունը

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Ֆեդերերը 6:3, 5:7, 6:7 (7:9), 6:7 (3:7) հաշվով պարտվել է Ջոն Միլմանից: Պայքարը տևել է 3 ժամ 34 րոպե:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար աշխարհի 55-րդ ռակետ Ջոն Միլմանը կպայքարի Նովակ Ջոկովիչի դեմ:
Նշենք, որ մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 9-ին:
US Open-ի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է: