Նադալը շարունակում է պայքարը
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի բաց առաջնությունում:
Քառորդ եզրափակչում Նադալը 0:6, 6:4, 7:5, 6:7 (4:7), 7:6 (7:5) հաշվով հաղթել է Դոմինիկ Թիմին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Պայքարը տևել է 4 ժամ 49 րոպե:
Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար գործող չեմպիոնը կհանդիպի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:
ԱՄՆ-ի բաց առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 9-ին: