Փախուստ ճանապարհային ոստիկաններից, որը նման է «GTA» համակարգչային խաղին (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկայի Տեխաս նահանգում կինը իր նորածին երեխայի հետ միասին իր մեքենայով փախուստի էր դիմել ոստիկաններից:
Մեքենայի արագությունը զարգացել էր մինչև 160կմ/ժ;
Ինչ-որ ժամանակ ոստիկաններին հաջողվել էր մեքենայի անվադողերը վնասել, սակայն կինը շարունակում էր փախուստը, երթևեկելով վնասված անվադողերով:
Կինը, չկառավարելով մեքենան, մխրճվել է այլ մեքենայի մեջ, սակայն դուրս է եկել մեքենայից և երեխային գրկած փորձել փախչել, բայց ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կնոջը:
Փախուստը սոցցանցերում դիտելուց հետո օգտատերերը նմանեցրել են այն «GTA» հայտնի համակարգչային խաղին: