«Բանանց»-ը նոր ֆուտբոլիստ ունի
ՍպորտԵրևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել 30-ամյա ռուս պաշտպան Իլյա Գուլտյաևի հետ:
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իլյա Գուլտյաևը Մոսկվայի «Սպարտակի» սան է, նրա վերջին ակումբը ռուսական «Տամբովն» էր, որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի և դարձել երեք գոլի հեղինակ:
Մինչ այդ նա խաղացել է «Տոմում», «Ուֆայում», «Նեֆտեխիմիկում», «Ենիսեյում» և «Տոսնոյում»: