Սելենա Գոմեսի յուրահատուկ ոճը՝ երկրպագուների հետ հանդիպմանը (լուսանկարներ)
ԼուսանկարներԳովազդային գործակալությունները բրենդների հավաքածուն ցուցադրելու և այն մասսայական վաճառքի ենթարկելու համար ընտրում է համաշխարհային աստղերի, որոնք առաջին հերթին նորաձևություն և ճաշակ թելադրող են։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
26-ամյա Սելենա Գոմեսը, ով աշխատում է Coach-ում 2017 թ.-ից վերջերս ներկայացել է բրենդից նոր հավաքածուով։
Երեկ նա երկրպագուների հետ հանդիպման ժամանակ հայտնվել է Coach-ի ապրանքանիշի զգեստով՝ ցուցադրելով նոր հավաքածուն։ Նրբագեղ նարդոսի երանգի մետաքսից զգեստը զարդարված է ծաղկային ձեռագործությամբ: Աստղի կերպարն ընդգծում էր արծաթագույն ամառային կոշիկները և հետաքրքիր վզնոցը։
Սելենան իր երկրպագուների հետ լուսանկարվել է առանց որևէ մեկին մերժելու։