«Սանդերլենդ»-ի մարզիչը` Գաել Անդոնյանի մասին
ՍպորտԱնգլիական «Սանդերլենդ»-ի գլխավոր մարզիչ Ջեկ Ռոսին անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանին, որն այս օրերին փորձաշրջան է անցնում թիմում:
«Նա ամեն ինչ ճիշտ է արել: Մենք կարիք ունենք պաշտպանության ձախ թևում խաղացող ֆուտբոլիստի: Նա մեկ շաբաթ է, ինչ այստեղ է, ուզում ենք տեսնել, թե ինչի է ընդունակ: Հույս ունենք, որ ևս մեկ անգամ էլ նրան խաղի մեջ տեսնելով, կկարողանանք որոշում կայացնել նրա ապագայի վերաբերյալ»,-ասել է Ռոսին: