Շունը դարձել է ֆուտբոլային ակումբի մարզիչ (լուսանկարներ)
ՍպորտՊարագվայի «Մայիսի 2» ֆուտբոլային ակումբի մարզիչ է դարձել մի շուն:
Ակումբի գլխավոր մարզիչ Կառլոս Խարա Սագյերը պատմել է, որ մի անգամ նա մարզադաշտի մոտակայքում կերակրել է մի շան, և այդ օրվանից այդ շունը միշտ լինում է խաղացողների և գլխավոր մարզչի հետ:
«Նա մարզադաշտի պահապանն է, երեկոյան մնում է մարզադաշտում և պահակություն անում, իսկ առավոտյան ողջունում է մեզ: Նա շատ ընկերասեր է, նրան բոլորը գիտեն՝ թե՛ երկրպագուները, թե՛ մարզադաշտի աշխատողները: Բոլոր զգացումները նա կիսում է մեզ հետ»,-նշել է Սագյերը:
Շունը 10 տարեկան է, նրան անվանել են Տեսապարա՝ աչքերը մթության մեջ մգանալու պատճառով:
Մարզչի խոսքերով՝ շունը լիարժեք կերպով մասնակցում է մարզումներին, ինչպես նաև ղեկավարում է թիմը խաղի ժամանակ: