Հայկ Սարգսյանի գործով վճռի հրապարակումը հետաձգվեց
ԻրավունքԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դադիբեկյանի նախագահությամբ, այսօր քննվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նախնական կալանքի հարցը:
Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 12։30։ Այդ օրը կհրապարակվի Հայկ Սարգսյանի կալանքի վերաբերյալ որոշումը։
Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը փոխել գրավի դիմաց ազատ արձակելով։
Նախքան դա՝ Հայկ Սարգսյանը կմնա անազատության մեջ։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: