«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է 

Քոփի-փեսթի, ֆեյք-նյուզի, վիրավորանքի և զրպարտության ու այլ հարցերի մասին

Հայաստան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրում է․

Սիրելի ընկերներ և գործընկերներ,

Օրեր առաջ «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանն իր հրապարկմամբ բարձրացրել է շատ կարեւոր հրամայական (https://armlur.am/833699/)։ Այս հրապարակմամբ առաջ են քաշվել մեդիայում տարածված մի շարք խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին ուսումնասիրման եւ լուծման կարիք ունեն։ Բարձրացված խնդիրների մեծ մասը տարիներ շարունակ իմ ուշադրության կենտրոնում են, բազմաթիվ առիթներ եմ ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսելու այս թեմաներով, ուստի հայտնում եմ իմ պատրաստակամությունը բարձրացված հարցերի շուրջ ԶԼՄ-ների և լրատվական կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Ընդ որում` այս խնդիրների լուծումների վերաբերյալ առկա է հարուստ միջազգային փորձ, կարգավորումների բազմազան տարբերակներով` մեղմից մինչև ամենակոշտ: Լուծումների մասին մտածել պարտավոր ենք նաև այն պատճառով, որ շատ շուտով կլինեն միջազգային փաստաթղթեր, որոնք մեզ կպարտավորեցնեն լուծումներ տալ այդ հարցերին, ընդ որում` հավանական է` կոշտության որոշակի շրջանակ ուրվագծելով: Ուստի ճիշտը սեփական առանձնահատկությունների հաշվառմամբ եւ կոնսենսուսով լուծումներ փնտրելն ու գտնելն է, որքան շուտ, այնքան լավ բոլորիս համար։

Այսպես՝

• Անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ կեղծ լուրերի կամ, այսպես կոչված, «fake news»-ի խնդրի լուծման համար։ Սա խնդիր է, որին առերեսվում ենք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհը, եւ որի մասին բարձրաձայնում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները։ Սա է պատճառը, որ տարեսկզբից սկսած՝ օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացվում տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Իսպանիա եւ այլն։ Խնդիրը հրատապ է, քանի որ կեղծ լուրերը ոչ միայն ապակողմնորոշում են հասարակությանը, այլեւ դիտարկվում են որպես տեղեկատվություն ստանալու, տարածելու իրավունքը ոտնահարելու միջոց։ 

• Ինչպես հիշում եք, ժամանակին հեղինակել էի «Հեղինակային իրավունիքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կամ, այսպես կոչված, «քոփի-փեսթի» դեմ ուղղված օրենքի նախագիծը։ Ես այն կարծիքին եմ, որ օրենքը որոշակիորեն նպաստեց ոլորտի կարգավորմանը, սակայն դատական պրակտիկան վերհանեց որոշակի խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրավունքների պաշտպանությանը։ Այսպես՝ օրենքի խախտմամբ նյութի տեղադրման դեպքում նյութի հեղինակը ամեն անգամ ստիպված է լինում ապացուցել նյութը «քոփի» անելու հետևանքով իրեն պատճառված վնասի առկայությունը, որպեսզի ստանա հատուցում։ Սա լրացուցիչ բարդություն է, քանի որ հաճախ շատ դժվար է հաշվարկել, թե կոնկրետ ինչ չափի վնաս է հասցվել։ Բացի այդ՝ վնաս է հենց այն, որ աշխատանքը կատարում է մի լրագրող, իր գործատու կայքի համար, այցելություններ ու ընթերցողների առատություն որպես «բոնուս» շահում է մեկ այլ կայք: Առաջարկվող լուծումը կլինի այն, որ անձը կստանա հատուցում՝ ընդամենն ապացուցելով իրավախախտի կողմից նյութը տեղադրվել է առանց օրենքի դրույթների պահպանման (ակտիվ հղում և նյութի ոչ ամբողջական վերարտադրություն)։

• Մասնագետների եւ շահագրգիռ կողմերի հետ փորձելու եմ լուծումներ գտնել էլեկտրոնային լրատվական միջոցների համար պատասխանատու անձանց նույնականացնելու համար, որպեսզի յուրաքանչյուր անձ իր իրավունքների խախտման դեպքում հստակորեն իմանա, թե ում դեմ կարող է ներկայացնել իր պահանջը։ Խնդիրը բավական բարդ է, սակայն, կարծում եմ, որ հնարավոր կլինի ներկայացնել լուծման գործուն մեխանիզմ։ Պահանջները նախատեսելուց բացի՝ հենց մասնագետները պիտի հուշեն և կոնսենսուսի գան, թե ում վերապահել այդ պահանջների չկատարման վերահսկողությունը և պատասխանատվության ենթարկելը: Սա կարևոր է, հատկապես որ տպագիր և էլեկտրոնային մամուլը գործեն հավասար կանոններով և լինեն պատասխանատվության միևնույն տիրույթում:
• Այս պահին կիսալուծումների տիրույթում է վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրառումների եւ մեկնաբանությունների (այդ թվում` կեղծ օգտատերերի կողմից) հեռացման, ինչպես նաև դրանց համար պատասխանատվության հարցը։ Միջազգային պրակտիկան նման գրառումների համար առաջարկում է մի շարք լուծումներ՝ ամենաբարդից մինչեւ ամենապարզ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեզանում վիրավորանք, զրպարտություն, ատելություն պարունակող խոսքն է գերակշռող դարձել։ Իհարկե, սա միայն մեզ չէ, որ հատուկ է, ու ժամանակ առ ժամանակ ատելության խոսքի բռնկում է տեղի ունենում մի շարք երկրներում եւս, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում՝ Բրեքսիտով պայմանավորված, Իտալիայում՝ փախստականների ներհոսքով եւ այլն։
Խոսքի ազատության բնագավառում միջազգային ամենահայտնի կազմակերպություններից մեկն այս տարվա ընթացքում հրապարակել է առանձին զեկույցներ մի շարք եվրոպական երկրներում ատելության խոսքի վերաբերյալ՝ նշելով ոչ միայն խնդիրները, այլ նաեւ հնարավոր լուծումները։ Հայաստանյան վերջին իրադարձությունները կարծես թե դարձան յուրօրինակ լակմուսի թուղթ մեզ համար, առավել ակնառու դարձրեցին ոլորտում առկա խնդիրները, սկիզբ դրեցին լուծման ուղիների վերաբերյալ հասարակական բանավեճի։ Առաջարկվող լուծումները, իհարկե, տարբեր են, երբեմն չափազանց կտրուկ՝ որոշ դեպքերում առաջարկելով նախատեսել ընդհուպ քրեական պատասխանատվություն։ Ես այն կարծիքին եմ, որ մի կողմից չի կարելի անտեսել կուտակված խնդիրները, մյուս կողմից՝ լուծումը պետք է լինի այնպիսին, որը մի իրավունքի պաշտպանությունը չզոհաբերվի մյուսին՝ ապահովելով ինչպես խոսքի ազատության իրավունքի, այնպես էլ անձի պատվի ու արժանապատվության, անձնական կյանքի պաշտպանվածության իրավունքը։ Չեմ ցանկանում որևէ բանաձեւված լուծում առաջարկել, կարծում եմ` բազմաշերտ քննարկումների ընթացքում կհանգենք որոշակի լուծումների։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին
Ամենադիտված