Դել Պոտրոն և Ջոկովիչը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում են
ՍպորտԹենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասնակիցները հայտնի են:
Կիսաեզրափակչի առաջին զույգում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն իսպանացի Ռաֆայել Նադալի հետ մրցախաղում հաղթում էր երեք սեթերից հետո, երբ Նադալը ծնկի վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից:
Մյուս մրցախաղում սերբ Նովակ Ջոկովիչը 2 ժամ 24 րոպե ձգված խաղում 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթեց Կեյ Նիսիկորային:
ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում կմրցեն Դել Պոտրո-Ջոկովիչ զույգը: