Փլուզման վտանգի առջև է Արամի փողոցի պատմամշակութային շենքերից մեկը (լուսանկարներ)
Լուսանկարներ«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Արամի փողոցում գտնվող պատմամշակութային շենքերից մեկի փլուզման վտանգի մասին՝ կից ներկայացնելով լուսանկարներ։
Նա իր էջում, մասնավորապես, գրել է․
«Փլուզման վտանգի առաջ է Արամի փողոցի վրա գտնվող պատմամշակութային այս շենքը, որը քանդվելուց փրկվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի հետևողական ու տանջալից պայքարի շնորհիվ, սակայն այսօր շենքի հետևում գտնվող, բազմաթիվ նորմեր խախտած շինարարության հետևանքով այն փլուզվելու եզրին է, քաղաքապետարանն իրացրել է տարածքը, կառուցապատողին վերահսկելու որևէ գործառույթ չի անում...»։