Երաշխավոր կանգնելու պրոցեսն ավելի է բարդացվել (տեսանյութ)
ՏնտեսությունԱյսօր ԱԺ-ում քննարկվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը, որի ժամանակ ՀՀԿ-ն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, օգտվելով ԿԲ-ի ներկայացուցչի ներկայությունից, նկատեց․
«Օբյեկտիվ հանգամանքների բերմամբ, շատ են այն վարկառուները, որոնք ունեն ժամկետնանց վարկ և չունեն որևէ գույք, դատական հայցերի դեպքում չունեն պատասխանատավություն կրելու հնարավորություն: Նրանցից, կոպիտ ասած, խլելու բան չկա։ Նրանց պարտավորությունների մասով տուժում են շատ դեպքերում երաշխավորները։ Սա առաջացրել է խնդիր մի կողմից բանկերի գործունեությունը երաշխավորելու համար, մյուս կողմից՝ խնդիրը դուրս է գալիս տրամաբանական ծավալներից»,- ասաց Ուրիխանյանը:
Պատգամավորին ի պատասխան՝ ԿԲ-ի խորհրդի անդամը պատասխանեց․
«Կարծում եմ՝ Կառավարության կողմից որոշակի քայլեր արվել են։ Երաշխավորների ինստիտուտի վերաբերյալ մեր կողմից քայլեր են իրականացվում, երաշխավոր կանգնելու պրոցեսն ավելի է բարդացվել, որպեսզի մարդիկ ավելի աչալրջորեն մոտենան իրենց երաշխավոր լինելուն»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում