Ռոնալդուի CR7 վեցերորդ հյուրանոցը կլինի Փարիզում
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կբացի իր 6-րդ հյուրանոցը:
CR7 հյուրանոցների ցանցի 6-րդ հյուրանոցը կգործի Փարիզում՝ 2021թ.-ին: Այս մասին գրում է Goal.com-ը:
Ներկայում հյուրանոցների ցանցից աշխատում են երկուսը` Լիսաբոնում և Մադեյրայում:
Եվս երեք հյուրանոց 2020թ.-ից կաշխատի Մադրիդում, Նյու Յորքում ու Մարակաեշում:
Պարիզի հյուրանոցի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո: CR7 հյուրանոցների ցանցի կառուցումը ֆինանսավորվում է Կրիշտիանու Ռոնալդուի ու Pestana ընկերության կողմից: