Տեսանյութ․ Մեծ աղի լճի՝ տարբեր գույն ձեռք բերած 2 մասերը (լուսանկարներ)
ВидеоDaily Mail-ն ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որը ցույց է տալիս ԱՄՆ-ի արևմուտքում՝ Յուտա նահանգում, Մեծ աղի լճում աղի տարբեր մակարդակների պատճառով առաջացած երկու տարբեր երանգները:
Անօդաչու թռչող սարքով արված տեսանյութը ցույց է տալիս լճի երկու մասերում աղի մակարդակները:
Լիճը հատվում է արհեստական հողաթմբի վրա կառուցված Հարավխաղաղօվկիանոսյան (Սաութ Պասիֆիկ) երկաթուղով։ Լճի մի մասը կապույտ-կանաչավուն գույն է ստացել, իսկ մյուս մասը՝ վառ վարդագույն: