Ռամզան Կադիրովը հանդես է եկել՝ աջակցելով Թիմաթիին (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերՌամզան Կադիրովը հանդես է եկել ի աջակցություն Թիմաթիին: Աստղային կոնֆլիկտին խառնվել է նաեւ Չեչնիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Black Star ընկերության արտիստ՝ Եգոր Քրիդը չեղարկել է Մախաչկալայի իր համերգը, իսկ պատճառը նրա հասցեին հնչող անթիվ ու անհամար սպառնալիքներն էին: Իսկ համերգի տոմսերն ամբողջությամբ արդեն վաճառվել էին:
Թիմաթին սոցցանցի օգնությամբ Հաբիբ Նուրմագոմեդովին դիմել է առաջարկությամբ, որպեսզի հարթվի կոնֆլիկտը: Նախօրեին Թիմաթին հայտարարել էր, որ Black Star-ի արտիստների երգերում չկա բռնության կամ ծայրահեղության կոչ, նրանց սիրում եւ սպասում են Դաղստանում: Ռեփերըն առաջարկել է Նուրմագոմեդովին քննարկել ստեղծված իրավիճակը:
Սակայն, մարզիկը կոշտ է պատասխանել ռեփերին:Թիմաթին անմիջապես հրապարակեց պատասխանը, իսկ վերջ դնել այս ամենին եւ տղաներին հաշտեցնելու գործն իր վրա վերցրեց Ռամզան Կադիրովը: