Հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը` միջազգային մրցաշարում
ՍպորտԹուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակով են մեկնարկել: Մեր մարզիկներից 4-ը հաղթանակի են հասել թուրք բռնցքամարտիկների նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովը հաղթել է գանացի մարզիկին:
Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը:
Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակչի մենամարտերը, և պայքարը կսկսի նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով նույնպես կմրցի թուրք բռնցքամարտիկի հետ: Այսօր հաղթանակի հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը կապահովի մեդալ:
Ստամբուլում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են հետևյալ բռնցքամարտիկները. 52
կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 56 կգ քաշային Ժորա Մարգարյան, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկով , 69 կգ քաշային Արսեն Պողոսյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 91 կգ քաշային Նարեկ Մանասյան:
Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: