00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԴավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ)

«Իմ Քայլը» դաշինքի ավագանու թեկնածուն պաշտոն ստացավ. ո՞վ է նա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելիս «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար է նշանակել Արմեն Կոտոլյանին, ով նաև «Իմ Քայլը» դաշինքի կազմում Երևանու ավագանու թեկնածու է:
  
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Այսինքն՝ ինչպես տեսնում եք՝ անչափ կարևոր մի կառույց է և առնվազն տարակուսելի է, որ այս կառույցի ղեկավար է նշանակվում Նիկոլ Փաշինյանի հավատարիմ թիմակիցներից մեկը, ում սոցցանցային ակտիվությունը գալիս է ապացուցելու, որ վերջինս անչափ հեռու է ինչպես շուկայից, այնպես էլ դրա վերահսկողություն կոչվածից: Գուցե Կոտոլյանը նման շնորհի է արժանացել իր վառ ընդգծված պրոիշխանական և հակաքոչարյանական պահվածքի համա՞ր. ինչպես իր ֆեյսբուքյան էջից է երևում՝ Կոտոլյանը Քոչարյանի սկանդալային ասուլիսը տապալող ակտիվիստներից մեկն է: Եթե դա այդպես է ապա անչափ տխուր մի հեռանկար է բացվում Նոր Հայաստանի համար՝ մի «թայֆաբազությանը» գալիս է փոխարինելու մեկ այլ «թայֆաբազություն», երբ պաշտոնները զբաղեցնում են ոչ թե պրոֆիլային կամ ոլորտի ճանաչված մասնագետները, այլ այդ նշանակումները կատարվում են քաղաքական այս կամ այն նպատակահարմարությունից ելնելով: Կոտոյանը, ինչպես երևում է, ոչ առաջին, ոչ էլ վերջին նման կադրային նշանակումն է: Ամիսներ առաջ էլ ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանն էր պաշտոն ստացել. վերջինս նշանակվել էր Սփյուռքի փոխնախարարի օգնական: Թե որ արժանիքների համար՝ մնում է կռահել, դժվար թե Սփյուռքի նախարարությունում ստաժավոր «ճանապարհ փակողների» կարիք զգացվի, եթե, իհարկե, նախարարությունն այդ աստիճան ռեսթարթի չի ենթարկվել...
 
Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»: Ինչպես նաև նա վստահեցնում է. «իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:
 
Իսկ ի՞նչ ենք տեսնում այսօր: Պաշտոնների են նշանակվում մարդիկ, ովքեր քայլել են Փաշինյանի հետ հեղափոխության օրերին՝ անկախ նրանց պրոֆեսիոնալ մակարդակից: Իհարկե, կասեք՝ ավելի լավ է անփորձ երիտասարդները, քան Շմայսն ու մնացածները: Այո՛, դա այդպես է, սակայն մինչև ե՞րբ է Հայաստանը «յոլա գնալու» անփորձ երիտասարդներով, սեփական թիմին ամեն տեղ առաջ տանելու տրամաբանությամբ, «թայֆաբազությամբ»: Մի՞թե սա հենց այն չէ, ինչի դեմ պայքարում էինք…
դիտվել է 14434 անգամ
Լրահոս
21 Սեպ
Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Լուիզա Ներսիսյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը՝ համատեղ ֆոտոշարքում (տեսանյութ) Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԳոհար Ավետիսյանը՝ հայկական ոճով (լուսանկարներ, տեսանյութ)Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի էGALLUP. Երևանի ավագանու ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությունը կստանա «Իմ քայլը» Անկախության 27-ամյակը Երևանում. ՈւՂԻՂ «Տրիոն» մերժեց. ո՞րն է պատճառը Պրեմիերա՝ «Այն իրոք շատ սպասված էր». Սյուզաննա Մելքոնյան Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում «Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում». ՀՀ անկախությունը չճանաչած 3 երկրներից 1-ը շնորհավորական ուղերձ է հղելԱգուերոն երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետՀայտարարում եմ՝ նման բան չի եղել. Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմին վառելիքի չարաշահումների մասին Օլգա Բուզովայի շքեղ տեսքն ու անսպասելի հայտարարությունը Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ «Արսենալ»-ի մարզիչը` Եվրոպայի լիգայի ռեկորդակիրԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Կտեսնե՞նք մաքուր ԵրևանՄխիթարյանի խաղի գնահատականը (լուսանկար)Ուժեղ Հայաստանն է մեր անկախության արժեքը. Արման Վարդանյան Կփորձենք հաղթել Եվրոպայի լիգայում. ՄխիթարյանԱյն ծրագրերը, որոնք ներկայացնում է այսօրվա թիմը, մեր ծրագրերն են եղել․ԿԳ նախկին փոխնախարարԾնունդդ շնորհավո՛ր, հրամանատա՛րԿաթողիկոսի հետ կապված տեղեկություննները նրան մոտ կանգնած եպիսկոպոսներն են փոխանցումԵս սիրում եմ սիրող ու ամուր այդ ՁԵՌՔԸ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն. Նազենի ՀովհաննիսյանԱյս պահին սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան Եվրոպայի լիգա. տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըԴավիթ Տոնոյանը՝ 0038 հրամանի մասին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետն այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ) Անհամբեր սպասում եմ Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ աշխատանքին. Մայք Պոմպեոյի ուղերձըԵվգենյա Մեդվեդևայի հաղթանակը (տեսանյութ)Տոնական օրակարգ, հանդիսավոր միջոցառումներ. սեպտեմբերի 21-ին զինվորների առօրյան կտարբերվի մյուս օրերից Աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարՕրվա խորհուրդըՅուրի Ջորկաեֆի պարգեւատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը «Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի»Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը՝ Անկախության տոնի առթիվՄիհրան Պողոսյանի ընկերությունը ընկել է դատարանի դռները. «Ժողովուրդ»
Ամենադիտված