We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Right

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ․ 

«Ինչպես հայտնի է՝ 2018 սեպտեմբերի 11-ին համացանցի միջոցով տարածվել է գաղտնալսված հեռախոսային խոսակցություն, որը լույս է սփռում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քննվող քրեական գործի, և, մասնավորապես, նրա կալանավորման գործընթացների ստվերային կողմի վրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են ինչպես հեռախոսային խոսակցություններ պարունակող նյութը, այնպես էլ այդ նյութի բովանդակության առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությունները։ Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննությանը, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում, թույլ են տվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն անհրաժեշտ են համարում հետևյալ իրողությունները՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված պարզաբանումներից հստակ երևում է, որ այդ ձայնագրութան բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն կեղծված կամ մոտնաժված չէ։ Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող Առաջին ատյանի դատարանի դատավորն իր անելիքները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ։ Այդ մասին են վկայում ԱԱԾ տնօրենի հետևյալ արտահայտությունը՝ «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա։ Ասեցի մի հատ նայի սաղ գործը»։ Հատկանշական է ԱԱԾ տնօրենի արհարմարհական վերաբերմունքը Առաջին ատյանի դատարանի դատավորի հանդեպ, որը դրսևորվել է հետևյալ նախադասության մեջ՝ «Մի խոսքով դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ «դուխով», դա՝ մի հատ հիմքերը, պրոստը, նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ, զեկուցեմ»։

Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը անձի կալանավորման վերաբերյալ, ուղղակի, ցուցում է տվել Առաջին ատյանի դատարանի դատավորին։ Այդ մասին է վկայում հետևալ արտահայտությունը։ «Ասի՝ նայի հիմքերը՝ կզանգես, բայց կալանքը, ուզես-չուզես, պիտի տաս»։

Հաջորդը՝ ուշադրության է արժանի հետևյալ հատվածը՝ «Գնա վարչապետի հետ խոսա էլի, ընգեր, որովհետև ես խնդրել եմ՝ տանեմ կալանքի»։

Ասվածից երևում է, որ վարչապետը նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորումը կիրառվում է ոչ թե օրինական նպատակով՝ անձի փախուստը, քննությանը խոչընդոտելը կամ հանցանք կատարելը կանխելու համար, այլ այն նպատակով, որ անձին ստիպեն ցուցմունք տալ իր կամ գործով անցնող մեկ այլ անձի դեմ։

Այդ մասին է վկայում ՀՔԾ պետի հետևյալ արտահայտությունը՝ «Հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել»։

Հետագայում այս խոսակցությունների վերաբերյլալ արված հրապարակային արտահայտությունների ժամանակ այդ խոսակցությանը առնչվող պաշտոնատար անձանց կողմից տրվում են այնպիսի պարզաբանումներ, որոնք իրենց էությամբ ոչ պակաս կարևոր տեղեկատվություն են պարունակում կատարված անօրինականությունների վերաբերյալ։ Մասնավորապես՝ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենը ժխտեց սույն գործի առնչությամբ իր և Առաջին ատյանի դատարանի դատավորի միջև հեռախոսային խոսակցությունը։ Դատավոր Վաչե Մարգարյանը, ով կալանավորել էր Ռոբերտ Քոչարյանին, նույնպես հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որտեղ ժխտեց իր և ԱԱծ տնօրենի միջև  խոսակցության փաստը։ Այնինչ՝ վարչապետը ՀՀ ԱԺ-ում ձայնագրության հետ կապված պարզաբանման մեջ նշել է՝ «Ստացել եմ զանգեր ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել։ Տարբեր բաներ են ասում՝ ընդհուպ՝ ասում են գործը ջուր ա, բան չկա տակը։ Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ՝ ասում են ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա՝ թե չգիտեմ, անկեղծ ասած, մինչև հիմա զանգել ա, չգիտեմ՝ էդ կոմունիկացիան ոնց ա եղել։ Ասել եմ՝ ասում են լավը չի գործը, պինդ չի, ասել են՝ գիտեք՝ մենք քննչական մարմին ենք, գիտենք՝ ինչ ենք անում»։ վարչապետի ելույթի այդ հատվածում ուղղակիորեն հաստատվում են այն փաստերը, որ դատավորը, նախքան կալանավորման որոշումը կայացնելը,  իր գործողությունները համաձայնեցրել է քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ, ինչը ոչ պակաս կարևոր է։ Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի դատավորը, ով կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին, ունեցել է այն համոզմունքը, որ մեղադրանքը հիմնավորված չէ, և իր մտահոգությունը հասցրել է երկրի բարձրագույն իշխանությանը, որին հետևել է՝ «կալանքը ուզես-չուզես՝ պտի տաս»։

Ասվածից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է ոչ օրինական քրեական հետապնդում,  իսկ նրա կալանավորման գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատություններ պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի աննախադեպ խախտումներով։ Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանների ամենահոռետեսական մտավախություններտը՝ կապված սույն գործի ընթացքը ուղղորդված լինելու, և դրա ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ։

Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձինք, ում իրավունքներ կարելի է խախտել, իսկ այդպիսի անձանց խախտած իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողությունները դիտարկվում են որպես դավաճանություն, դիվերսիա։ Այդ անձինք պիտակավորվում են «սևեր» և նրանց շուրջ փորձում են ձևավորվել անհադուրժողականության մթնոլորտ։ Նույն մեթոդներով փորձ է արվում ճնշումներ կատարել դատական համակարգի վրա։ Իսկ ԲԴԽ-ն չի փորձում պաշտպանել դատավորների անկախությունը հենց այս փուլում, երբ դրա դեմ գործողությունները հասել են գագաթնակետին։ 

Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարիմիններին սույն մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու և հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular