Ո՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց հայկական միջոցառմանը Մոնակոյում (լուսանկարներ)
ArmeniaՎրույր Փենեսյանի կողմից Մոնակոյում նախաձեռնած Հայաստանի օրերը միջոցառումների ցանկում «Hotel Metropole Monte Carlo»-ում տեղի ունեցավ հայ դիզայներների նորաձևության ցուցադրություն, որին ներկա էր Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված՝ որպես աշխարհի ամենաերկար և սլացիք ոտքերով սուպերմոդել Ադրիանա Կարամբոն և իր հայազգի ամուսին Արամ Օհանյանը:
Ուրախալի էր այն փաստը, որ Արամը ապրելով Մոնակոյում, շատ լավ տիրապետում էր հայերեն լեզվին և այն եզակի հայերից է, ով հպարտությամբ նշում է իր ազգությունը և իր կնոջ հետ ակտիվ մասնակցություն են ունենում հայանպաստ գործընթացներին: Նորաձևության ցուցադրությանը մասնակցեցին Իտալիայից ժամանած դիազայներ Նաիրա Խաչատրյանը և Մարսելից՝ Նաիրա Սարգսյանը:
Հպարտությամբ կարելի է նշել, որ Ֆրանսիայում՝ նորաձևության կենտրոնում, Նաիրա Սարգսյանը կարողացել է բարձր համբավ և մեծ ճանաչում ձեռք բերել ու բավարարել քմահաճ ֆրանսիացիների պահանջները, ինչպես նաև հանդիսանում է հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ անդամ:
Նաիրա Խաչատրյանը, ով ժամանել էր Իտալիայից, առաջին հայն է եղել, որ մասնակցել է «Monte-Carlo Fashion Week»-ին և աշխատել ամենահայտնի բրենդների հետ` «Yves Saint Laurent», «Gucci», «Stella McCartney»,«Dolce & Gabbana», «Alexander McQueen» և այլն:
Ողջունելի է այն փաստը, որ երկու հայ դիզայներներ կարողացան շատ բարձր մակարդակի նորաձևության ցուցադրություն կազմակերպել Մոնակոյում և բարձր գնահատականի արժանացան:
Միջոցառման հյուրերին նաև զարմացրեց «Arloopa» ընկերությունը, որը վիրտուալ կերպով «կենդանացրել» էր ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO հրավիրատոմսերը, Վիլյամ Սարոյանին, ինչպես նաև հյուրերին հնարավորություն ընձեռեց վիրտուալ կերպով մուտք գործել Կոմիտասի սենյակ և լսել նրա կատարումները: