00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հիվանդանոցները սկսել են քիչ հարկ վճարել. «Ժողովուրդ» «Ժամանակ». ՀՀԿ «տասովշիկը» ՔՊ-ի համար ձայն է հավաքում«Ժողովուրդ». «Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում եւ մարդիկ չտխրեն» Ինչու է Գյումրիից Երեւան քայլած պաշտոնյան ազատվել աշխատանքից. «Հրապարակ» «Իրատես». Մարզպետը համայնքապետերին զգուշացրել է՝ աշխատել հօգուտ ՔՊ-ի Թեկնածուների թիվն աննախադեպ շատ է. «Ժողովուրդ»Ինչու է ընտրվելուն պես հրաժարական տվել. «Ժողովուրդ» Արտառոց դեպք ՀՀԿ-ում. «Հրապարակ» Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը չկա ցուցակում. «Հրապարակ» Որն է որոշման նպատակը. «Ժողովուրդ»

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում և կարևորել նրա այցը Ֆրանսիա` համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի ու նոր թափ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում: Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան` Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Նիկոլ Փաշինյանը նշել է` իրենց արդեն երկրորդ հանդիպումը վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ապահով ձեռքերում են և շարունակելու են ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի խորացմամբ և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն վերընթաց զարգանալ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, ապակենտրոնացված դինամիկ շփումներ, տնտեսական համագործակցություն, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ բնագավառներում ծրագրերի իրականացում, բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ: «Համոզված եմ, որ մեր հանդիպումը նոր որակ կհաղորդի մեր առանձնաշնորհյալ հարաբերություններին, որոնք հիմնված են դարավոր պատմական բարեկամության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել  է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկա ցումը և հավելել, որ այն ՀՀ անկախությունից ի վեր Երևանում կայացող կարևորագույն իրադարձություններից մեկն է: Կառավարության ղեկավարը վերահաստատել է ՀՀ իշխանությունների լիակատար հանձնառությունը գագաթաժողովի հաջողությունն ապահովելու հարցում  և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Ֆրանկոֆոնիայի հեղինակության և ազդեցության հետագա բարձրացմանը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հոկտեմբերի 10-ին գագաթաժողովի շրջանակներում Երևանում կայանալիք ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացումը, որն ուղղված է խթանելու ձեռներեցների միջև շփումները և փոխգործակցությունը: 

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի   վերաբերյալ և կարևորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրնե րի, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հան գու ցալուծ մանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար:

Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ֆրանսիայան հարաբերությունների համընդգրկուն օրակարգն ավելի մանրամասնորեն քննարկել Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում:

դիտվել է 1099 անգամ
Լրահոս
16 Նոյ
Հիվանդանոցները սկսել են քիչ հարկ վճարել. «Ժողովուրդ» «Ժամանակ». ՀՀԿ «տասովշիկը» ՔՊ-ի համար ձայն է հավաքում«Ժողովուրդ». «Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում եւ մարդիկ չտխրեն» «Փաստ». ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Ինչու է Գյումրիից Երեւան քայլած պաշտոնյան ազատվել աշխատանքից. «Հրապարակ» «Իրատես». Մարզպետը համայնքապետերին զգուշացրել է՝ աշխատել հօգուտ ՔՊ-ի Թեկնածուների թիվն աննախադեպ շատ է. «Ժողովուրդ»Ինչու է ընտրվելուն պես հրաժարական տվել. «Ժողովուրդ» Արտառոց դեպք ՀՀԿ-ում. «Հրապարակ» Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը չկա ցուցակում. «Հրապարակ» Որն է որոշման նպատակը. «Ժողովուրդ» Ջիբրալթար-Հայաստան խաղի բոլոր տոմսերը սպառվել են Իսպանիայի հավաքականը պարտվեց (տեսանյութ)Մարին Չիլիչի առաջին հաղթանակը ընթացող մրցաշարումՔիմ Քարդաշյանը ֆոտոշոփի միջոցով ձևափոխել է դստեր մարմինը (լուսանկարներ)Ամեն հաղթանակ չէ, որ ըստ արժանվույն է․ Արմեն ԱշոտյանԻնչպես են կենդանիներին նկարահանում ֆիլմերում Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեդալ չնվաճեցին Աշխարհի առաջնությունումԴեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԻնչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերինԱրմեն Գյուլբուդաղյանցը և Յուրա Մովսիսյանը` Ջիբրալթարի դեմ կայանալիք խաղի մասին (տեսանյութ)Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները հաճելիորեն զարմացրին ինձ. Խավիեր Մինյանո (տեսանյութ)«Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ»․ Ստեփան ԴանիելյանՆոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնիԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը Ռոնալդուի ընտանեկան ընթրիքը Լոնդոնում (լուսանկարներ)Տիգրան Սարգսյանը և ԱՍԵԱՆ գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյը քննարկել են համագործակցության հեռանկարներըՆորատուսցի Արան կարծում է, որ երկրում իրավիճակ է փոխվել Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերԹուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին Օրվա կադր. էջմիածնում յասամանը ծաղկել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում Ողբերգական ավտովթար ԵրևանումԱրսեն Թորոսյանը հորդորում է ամեն տարի պատվաստվել սեզոնային գրիպի դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը Նախարարը վարչապետին լա՞վ չէր հասկացելՀայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ Վերին Լարս տանող ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ «Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի. ՔՊ խոսնակ Արսեն Թորոսյանը դեռ չի կողմնորոշվում Իրական հեղափոխությունը դեռ նոր է սկսվում. մեկնարկը տրված էՓոխքաղաքապետի անակնկալ ստուգայցի ժամանակ մանկապարտեզներում թերություններ է բացահայտվել «Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը». նախագահ Սարգսյան Վճռաբեկ դատարանը հրապարակեց Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Անգլիայի հավաքականի դարպասապահի գոլը՝ անկյունայինից (տեսանյութ)ԱԺ վերջին «վատությունը» Նիկոլ Փաշինյանին
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն Միքայելյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»