Բաչկովը նվաճել է բրոնզե մեդալ. Հայաստանի 2 բռնցքամարտիկ եզրափակչում են
ՍպորտԹուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան:
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է անգլիացի մարզիկին, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նոկաուտի է ենթարկել Ավստրիան ներկայացնող բռնցքամարտիկին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել ու նվաճել բրոնզե մեդալ:
Սեպտեմբերի 15-ին Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն ոսկե մեդալի համար:
Հայ բռնցքամարտիկները Ստամբուլում հանդես են գալիս մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: