00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում»«Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել (տեսանյութ) Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում․ խոսնակԱնհայտ անձանց հարձակման հետևանքով Մեքսիկայում հինգ մարդ Է զոհվել. EFEԼինել սպա՝ նշանակում է ստանձնել այնպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձիՀայ դաշնակահարուհին Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը

Le Monde. Նա չմիջամտեց և չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Le Monde օրաթերթին: Այն ներկայացնում ենք ստորև:

-Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հայաստանում։

-Մամուլն այսօր ազատ է, քան երբևէ։ Առաջին անգամ Երրորդ Հանրապետության պատմության մեջ (սկսած 1991թ․) չկան այլևս օրենքից վեր գտնվողներ և արտոնյալներ։ Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ։ Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ։ Երևանում սեպտեմբերի 23-ին տեղի կունենան ընտրություններ, որոնք կլինեն իր պատմության մեջ ամենից ազատը։ Ի տարբերություն մյուս հեղափոխությունների, գոնե նրանց, որ ես գիտեմ, մեր հեղափոխությանը չհաջորդեց տնտեսական անկում։ Հակառակը՝ ցուցանիշներն ավելի շուտ դրական են. կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գինը բարձրանում է, բանկերում ավելանում է կապիտալը նաև ավանդների տեսքով։ Մենք հաջողել ենք կյանքի կոչել դեմոկրատական կառավարման մի նոր եղանակ՝ ուղիղ ժողովրդական կառավարում։

-Դուք ընտրվեցիք խորհրդարանի կողմից՝ ժողովրդական ճնշման ներքո, բայց այնտեղ դեռ գերակշռում են Սերժ Սարգսյանի նախկին իշխանության պատգամավորները։ Արդյո՞ք դա տևական կարող է լինել։

-Ի սկզբանե, երբ ընտրվեցի վարչապետ Ազգային ժողովի կողմից, ես կարող էի անվերապահ վստահ լինել միայն չորս քվեի վրա, այդ թվում և՝ իմ։ Բայց նախկին ռեժիմը հարկադրված էր տեղի տալ։ Ժողովուրդը վստահություն չունի այս խորհրդարանի նկատմամբ, և դա իսկական սև կետ է մեր քաղաքական իրականության համար։ Բայց պետք է դիտարկել իրավիճակն իր դինամիկայի մեջ։ Իմ ընտրվելուց քսան օր անց խորհրդարանը քվեարկեց կառավարության ծրագրի օգտին՝ որոշելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեկ տարվա ընթացքում։ Այդ որոշումը պիտի ի կատար ածվի, և եթե խորհրդարանը վերանայի իր իսկ ստանձնած պարտավորությունը, բնակչությունը կրկին ոտքի կկանգնի։ Մեր ընդդիմախոսները կարծում էին, թե մեր ժողովրդականությունը կթուլանա անցնող ամիսների հետ։ Անգամ մեր համակիրներից ոմանք ցանկանում էին, որ հնարավորինս արագ կազմակերպենք ընտրությունները։ Մեր հայրենակիցները կարող են տեսնել՝ ինչ ենք անում մենք, և ժամանակն աշխատում է մեր օգտին։

-Ձեր իշխանության գալուց ի վեր՝ դուք հանդիպել եք նախագահ Վլադիմիր Պուտինին երեք անգամ։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը վարել կատարելապես անկախ քաղաքականություն՝ իր դաշնակից Ռուսաստանի առումով։

-Մենք պրո կամ հակա չենք ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ Իրանին։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը պաշտպանում է բացառապես մեր ժողովրդի և երկրի շահերը։ Սա պարզ էր դեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իմ առաջին զրույցներից, ով իր հարգանքը դրսևորեց մեր ազգային ինքնիշխանության և իրավունքի նկատմամբ՝ վարելու այն արտաքին քաղաքականությունը, որ մենք ենք ուզում։ Նա չմիջամտեց և չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի։ Նա չի միջամտում նաև այժմ՝ իմ վարչապետության ժամանակ։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։

-Կարո՞ղ է արդյոք թավշյա հեղափոխությունը վարակիչ ազդեցություն ունենալ նախկին խորհրդային տարածքում։

-Հայաստանում տեղի ունեցածն առանձնահատուկ երևույթ էր։ Յուրաքանչյուր պետություն ունի իր խնդիրներն ու սեփական իղձերն ու ձգտումները։ Անհնար է մի երկրի օրինակն արհեստականորեն տարածել մյուսների վրա։

-Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել դիվանագիտական փակուղին, որում հայտնվել է Հայաստանն Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

-Դիտարկենք իրականությունն այնպես, ինչպես կա․ ադրբեջանական իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, իբրև թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց նրանք ուզում են հասնել այդ նպատակին՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցելո՞ւ։ Ես լավ չեմ հասկանում, թե որն է Ադրբեջանի այն տրամաբանությունը, ըստ որի նա ուզում է առանց Լեռնային Ղարաբաղի հետ խոսելու՝ լինել նրա հետ միևնույն պետության կազմում։ Ադրբեջանն այստեղ ինքն իրեն հակասում է։ Եթե Բաքուն ուզում է լինել նույն պետության մեջ, ինչ Լեռնային Ղարաբաղը, ապա պետք է շահագրգռված լինի ժամ առաջ նրա հետ բանակցություններ վարել: Կամ գուցե՞ Բաքուն ուզում է ստանալ Լեռնային Ղարաբաղը՝ առանց այնտեղ ապրող բնակչության։ Սա կնշանակի, որ Ադրբեջանն ուզում է քշել կամ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Բաքուն պատրաստվում է նոր ցեղասպանությո՞ւն իրականացնել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում։ Եթե դա այդպես է, ապա Ղարաբաղի բնակչությունն իրավացի է, երբ պնդում է, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը։ Քանի որ այդ պարագայում Ադրբեջանի կազմում լինելն իրենից ներկայացնում է սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար։

-Ֆրանկոֆոնիայի մոտալուտ գագաթաժողովի նախապատրաստական շրջանակներում դուք հանդիպել եք նախագահ Մակրոնին։ Ի՞նչ եք ակնկալում այդ գագաթաժողովից, որը դիվանագիտական ամենակարևոր իրադարձությունն է՝ 1991 թվականին Անկախության հռչակումից ի վեր։

-Ինչ վերաբերում է գագաթաժողովին, ապա մենք ակնկալում ենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այդ իրադարձությունից դուրս կգա ավելի հզորացած։ Եվ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր՝ մենք մեր պարտքն ենք համարում ամեն ինչ անել դրա համար։
Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի սպասվող պետական այցին՝ մենք ակնկալում ենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կբարձրանան նոր աստիճանի, հատկապես երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ, Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարվող ներդրումների քանակի ավելացմամբ, երկու երկրների ավելի սերտ համագործակցությամբ՝ միջազգային հարթակներում, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նախագահ Մակրոնի հետ հանդիպումն ինձ տվեց լավ հիմքեր համոզված լինելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

Լրահոս
22 Հուլ
Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում»«Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել (տեսանյութ) Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում․ խոսնակՀնդկաստանում կայծակի հարվածից ավելի քան 30 մարդ Է զոհվել մեկ օրում. NDTVԱնհայտ անձանց հարձակման հետևանքով Մեքսիկայում հինգ մարդ Է զոհվել. EFEԼինել սպա՝ նշանակում է ստանձնել այնպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձիՀայ դաշնակահարուհին Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս է հավաքում Ռադայի ընտրություններում ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Աստղագուշակ՝ հուլիսի 22-ի համարՕրվա խորհուրդըՔիմ Քարդաշյանի «քնքուշ տղաները» (լուսանկար)Կրասնոդարը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով (տեսանյութ) Հայտնի է դարձել Instagram-ից օգտվողների թվով առաջատար երկրների եռյակը Պետերբուրգում մետրոյի ուղևորը դանակահարել է 2 խուլուհամրի իր հարցին չպատասխանելու համար (տեսանյութ)Ծրագրային առումով ճամբարային հանգստի կազմակերպումը լուրջ վերանայման կարիք ունի․ Արայիկ Հարությունյան Ինչ ծավալների ապօրինի հատումներ են իրականացվել Իջևանի անտառներում (տեսանյութ)Սոնա Աղեկյանը Հայկ Մարությանի լուսանկարը փակցրեց աղբամանի վրա (տեսանյութ) Վենետիկում տուգանել են զբոսաշրջիկներին՝ Ռիալտո կամրջի վրա սուրճ եփելու համար Ոմանց անթասիբ եւ էժան պահվածքը՝ այլևս խարան է նրանց ճակատին. Արմեն Աշոտյան Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Իսակովի պողոտայում խոտածածկ տարածք է այրվում (տեսանյութ)Պորտուգալիայում անտառային հրդեհների պատճառով բնակիչները տարհանվել են Երևանի Շիրազի փողոցի շենքերից մեկի վերելակն ընկել է. ներսում քաղաքացի կա Ուկրաինայում 94-ամյա կինը կերել է քվեաթերթիկը (տեսանյութ)Ինչպես է պատգամավոր Հայկ Սարգսյանը ՃՈ աշխատակցի հետ մեքենա հրում փողոցում (լուսանկարներ)Արթուր Աբրահամը՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում (տեսանյութ) Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Վերին Ռադա անցնում է 5 կուսակցություն, հաղթում է «Ժողովրդի ծառա»-ն. էքզիթ փոլ Իվետա Մուկուչյանը` մարմինն ընդգրկող սպորտային տաբատով (լուսանկար)Մոսկվայի Կարմիր հրապարակում բռնցքամարտի զանգվածային մարզումներ է անցկացվել (տեսանյութ)Նախագահը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Սթենդ-ափ կատակերգուն մահացել է Դուբայում ելույթի ժամանակ (տեսանյութ) «Թուլացրու մկաններդ... և նայիր». Իրինա Շեյքը` գայթակղիչ ֆոտոշարքումԱնիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել «Դա մեր հայրենիքի մի մասն է». Էրդողանը բացահայտ կերպով սպառնում է Կիպրոսին Հարցս ուղղում եմ իշխանություններին. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք. Հասմիկ ՊապյանԶորավար Անդրանիկի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ Թուրքմենստանի նախագահի մահվան մասին լուրը հերքվել էՀամերգի ժամանակ հարձակվել են երգչուհի Անաստասիա Պրիխոդկոյի վրա (տեսանյութ)Վերա Բրեժնևան` մինի բիկինիով (լուսանկար)Աշխատանքի մոտիվացիան լինելու է ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներիցՄարտական դիրքում 19-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ Երևանում քաղաքացին մնացել է վերելակի մեջ Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում
Ամենադիտված
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)