Բորտուղեկցորդուհին ամուսնության առաջարկ է ստացել ու զրկվել աշխատանքից (տեսանյութ)
Տեսանյութեր
Չինաստանում China Eastern Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհուն թռիչքի ժամանակ ամուսնության առաջարկ են արել: Հուզիչ պահի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում, ինչի հետևանքով նա ազատվել է աշխատանքից:
Ավիաընկերությունը հիմնավորել է իր որոշումը նրանով, որ բորտուղեկցորդուհու և նրա ընկերոջ պահվածքն անկարգություններ է առաջացրել չվերթի ժամանակ. աղջկան մեղադրել են ուղևորների անվտանգությունն անտեսելու մեջ: