Առողջությունը կախված է մարմնի կառուցվածքից. գիտնականներ
ԱյլԱներիկացի գիտնականները պարզել են, թե մարմնի որ տեսակի կառուցվածք ունեցող մարդիկ են ավելի առողջ և պաշտպանված մարմնի համար վտանգավոր գործոնների ազդեցությունից՝ գրում է Frontiers in Immunology-ն:
Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի պաշտպանված են գիրացման բացասական ազդեցություններից, քան տղամարդիկ, քանի որ նրանց մեջ ճարպը հաճախ կուտակվում է ոչ թե կոնքերի և փորի հատվածում, այլ ներքևում՝ նստատեղի և ազդրերի հատվածներում:
Այդ իսկ պատճառով հետազոտողները հանգեցին այն եզրակացության, որ «տանձ» տեսակի կառուցվածք ունեցող մարդիկ ավելի առողջ են, քան այլ տեսակների կառուցվածքներ ունեցող մարդիկ: