Կարուսելն ընթացքի ժամանակ սկսել է քանդվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱնգլիայի Thorpe Park’s Vortex այգում գտնվող կարուսելից երեկ ընթացքի ժամանակ սկսել են մասեր քանդվել:
Կարուսելից, որի մեջ եղել է 32 մարդ և գտնվել է 19մ բարձրության վրա, սկսել է ինչ-որ մաս պոկվել և ընկնել ներքև:
Մարդիկ մտածել են, թե դա ինչ-որ մաս է և վախեցել են, սակայն ինչպես հետագայում պարզվել է՝ դա եղել է կարուսելի նստարաններից մեկի հենարանը:
Thorpe Park’s Vortex այգու ներկայացուցիչներն ասել են, որ կարուսելի աշխատանքը դադարեցվել է, կատարվել են ստուգումներ և 15 րոպե անց այն նորից սկսել է աշխատել, քանի որ ոչ մի վտանգավոր մաս չի պոկվել և կարուսելը գտնվում է նորմալ վիճակում: