Արայիկ Հարությունյանը՝ ԵԹԿՊԻ–ում կոռուպցիոն բացահայտումների մասին
Գիտություն և ՄշակույթԹատերականում քրեական գործը հարուցվել է մեզ ուղղված նամակի հիման վրա։ Բոլոր այն նամակներն ու բողոքները, որոնք գալիս են մեզ, և մենք տեսնում ենք, որ այնտեղ քրեական բաղադրիչ կա՝ մենք անպայման ուղղում ենք այն իրավապահ մարմիններին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԹԿՊԻ–ում կոռուպցիոն բացահայտումներին։
«Մենք մեր իրավասության սահմաններում փորձելու ենք միջոցներ ձեռնարկել՝ հասկանալու համար՝ նախ՝ ինչ առնչություն է ունեցել Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն այդ ամենի հետ և, ի վերջո, այստեղ լուրջ պատասխանատվության հարց կա։ Պաշտոնանկության հարցն այստեղ չի քննարկվում առաջին հերթին, այլ խոսքը գնում է կառավարման պատասխանատվության մասին: Եթե նունիսկ ռեկտորը ներգարվված չէ կոռուպցիոն սխեմաների մեջ, այդ սխեմաները գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում»,-ասաց նախարարը։
Նա նշեց, որ ցանկացած ղեկավար, որի ղեկավարած հիմնարկում նման խնդիրներ կան՝ պատասխանատու է դրա համար։